Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Լավ բաներ չեմ ասելու, ավելի լավ է՝ չասեմ»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Աննա Դանիբեկյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 12-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկյաացրել՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու և մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն։

Խուդոյանը նշեց, որ պատճառը Աննա Դանիբեկյանի կողմից մինչև հիմա ներկայացված միջնորդությունների մերժումն է։

Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի մյուս անդամները։

Երբ դատավորը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին, թե արդյոք միանում է պաշտպանների ներկայացրած միջնորդությանը, նա պատասխանեց․ «Կասկածում եք»։ Իսկ հետո երբ դատավորը հարցրեց, թե արդյոք ավելացնելու բան ունի, վերջինս նշեց, որ լավ բաներ չի ասելու, ավելի լավ է՝ չասի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել