Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Միհրան Պողոսյանի և Երևանի դատախազի նկատմամբ

Ինչպես արդեն հայտնել ենք,  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Նիստին վեճ տեղի ունեցավ դատախազ Կարեն Բիշարյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջև։ Նիստն ընդմիջվեց։

Վերսկսումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը կարգապահական պատասխանատվության ենթարկեց երկու կողմին էլ՝ նշելով, որ դատական սանկցիա կարող է կիրառվել՝ նիստին, արտահայտվելու ժամանակ դատական կարգը խախտելու դեպքում, կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում։

Միհրան Պողոսյանին և Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանի նկատամամբ նկատողություն հայտարարվեց։

Դատավորը նաև նշեց, որ համապատասխան գրություններ կուղղվեն գլխավոր դատախազությանը և Փաստաբանների պալատի նախագահին։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել