2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել։
Պաշտպանի խոսքով, դատախազ Պետրոսյանը թույլ է տվել քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունք, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։
Հ․ Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները։
Մնացած ամբաստանյալների պաշտպանները միացան բացարկի վերաբերյալ միջնորդությանը։
Մանրամասները՝ տեսանյութում