Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Սպանված հարազատներ ունենալու» զոհերի հայտարարության պատճառով Միհրան Պողոսյանը չի ներկայացել դատական նստին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունվարի 14-ին,  մեկնարկում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներողություն էր հայցել և չէր ներկայացել նիստին, գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց սանկցիա կիրառել վերջինիս նկատմամբ։

Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր բացակայության պատճառներին։

«Հրապարակում եմ այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս։

Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալուց պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։

Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ։

Յուրի Խաչատուրովի պաշտպան, փաստաբան

Միհրան Պողոսյան»,-հայտարարության մեջ նշել է նա։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել