Վերաքննիչ քրեական դատարանը՝ դեկտեմբերի 20-ին, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի միջնորդությամբ խափանման միջոցը փոխելու որոշումը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվել էր․ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։