Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր՝ փետրվարի 16-ին անցկացվում է դռնփակ ռեժիմով։
ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն ունի և խնդրեց, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։
Բացի այդ, դատավոր Դանիբեկյանը նաև տեղեկացրեց, որ դատարան է ստացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումը Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։