Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Աննա Դանիբեկյանը սանկցիա կիրառեց փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ․ նա «չարամտորեն չի կատարել իր դատավարական պարտականությունը»

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 21-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Դատական նիստի ժամանակ դատավորը նշեց, որ պաշտպանների կարծիքով հունվարի 9-ին, դատական նիստում պաշտպանության կողմին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանության կողմի կարծիքով դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին և այդ պատճառով գտնում են, որ զրկված են իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից և հայտնում են, որ այդ իսկ պատճառով չեն ներկայանալու դատական նիստին։

Նիստին չեն ներկայացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Նիստին սանկցիա կիրառվեց Յուրի Խաչատուրվի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ։

Դատական նիստը հետաձվեց, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 13։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել