Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի. պաշտպանը միջնորդեց թույլ տալ նրան մեկնել երկրից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց դատարանին վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին և թույլ տալ նրան ժամանակավորապես, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, մեկնել Հայաստանի Հանրապետությունից:

«Մեկնելը ինքնանպատակ չէ, նա իր հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում և պետք է գործնական հանդիպում ունենա «Արինս գրուպ» ՍՊԸ-ի հետ կապված»,-նշեց Ալեքսանյանը:

Աննա Դանիբեկյանը հարցրեց պաշտպանին, թե ինչ հիվանդությամբ է տառապում Արմեն Գևորգյանը:

Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և պետք է համապատասխան հետազոտություններ անցնի:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանը գործնական կապեր ունի ՀՀ-ից դուրս և նրան առաջադրված մեղադրանքների պայմաններում, ինչպես եվրոպական դատարանն է պահանջում, դրանք մեծացնում են քննությունից խուսափելու ռիսկը:

Մեղադրող կողմը դեմ էր նշված միջնորդությունների բավարարմանը:

Գործնական հանդիպման վերաբերյալ Արմեն Գևորգյանը նաև հայտարարություն արեց. «Եթե անգամ այս կարգավիճակով ես կարող եմ մեր պետության համար օգուտ բերել և օտարերկրյա ներդրումներ կարող եմ բերել ՀՀ տնտեսության զարգացման համար, ապա դա ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջացնի»:

Միջորդությունների վերաբերյալ որոշումները դատարանը կհրապարակի հոկտեմբերի 8-ին, 13:00:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել