Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

2-րդ նախագահի փաստաբանական խմբից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը:

Նշենք, որ Աննա Դանիբեկյանը 2 անգամ արդեն արդեն մերժել է պաշտպանական թիմի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու կամ այլ խափանման միջոց կիառելու վերաբերյալ:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել