Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Առարկում եմ Ձեր ապօրինի գործողությունների դեմ. Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանի պաշտպանին միջնորդություն ներկայացնել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնի Աննա Դանիբեկյանին, սակայն փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես միջնորդություն ունի անելու՝ իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ:

Աննա Դանիբեկյանը նշեց, որ առաջինը միջնորդություն կներկայացնի Հայկ Ալումյանը, ինչին դեմ արտահայտվեց Էրիկ Ալեքսանյանը: Նա փորձեց հայտարարություն անել, սակայն դատարանը նրան թույլ չտվեց:

«Դուք զրկում եք պաշտպանական կողմին հայտարարությամբ հանդես գալ, ինչը հանդիսանում է պաշտպանության կողմի բաղադրատարր: Առարկում եմ Ձեր ապօրինի գործողությունների դեմ»,-նշեց նա:

Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունը չի լսում և դրան չի անդրադառնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել