ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաճելու դեմ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։