Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 30-ին, շարունակվում է Մարտի 1-ի գործի քննությունը։ Նիստի սկզբում մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ գործով տուժող Սարգիս Քլոյանը հայտնեց, որ վատ է զգում և ուզում է դուրս գալ դահլիճից։
Դռանը մոտենալիս, երբ անցում էր մեղադրյալների կողքով, թեքվելով նրանց կողմը, ասաց՝ թուրքեր։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղի բղավեց․ «Թուրքը դու ես, արա։ Այ քեզ բան»։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը կոչ արեց հանգիստ մնալ, ինչին Ալեքսանյանը պատասխանեց․ «Դուք ինչի՞ նկատողություն չեք անում»։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը դիմեց դատավորին՝ նշելով, թե չլսե՞ց արտահայությունը, Աննա Դանիբեկյանը ասաց՝ չլսեցի։ «Հարցրեց դատական կարգադրիչներին ու անկախ նրանից, որ դուրս է եկել, խնդրում եմ դատական սանկիցան կիրառել»։
Դատավորը հայտնեց, որ դատարանը կուսումնասիրի ու հանդարտության կոչ արեց։