Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, որի պատճառով դատավորը ընդմիջում հայտարարեց: Պաշտպանը լքեց նիստերի դահլիճը:
Րոպեներ անց պաշտպան Միհրան Պողոսյանը վերադարձավ նիստեր դահլիճ, նիստը շարունակվում է: