Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Դատարանը «նկատողություն» դատական սանկցիան կիրառեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ՝ արված հետևյալ արտահայտության համար. «Մտածում էի՝ ինքնաբացարկ հայտնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ»:
Դատարանը արձանագրեց, որ նշված արտահայտությունը իր մեջ պարունակում է անհարգալից վերաբերմունք՝ դատարանի նկատմամբ:
Միհրան Պողոսյանի հայտարարություն անելու իրավունքը սահմանափակվեց:
Նա նշեց, որ առարկություն ունի նախագահող դատավորի ապօրինի գործողությունների հետ կապված: Դատարանը թույլ չտվեց նրան նաև առարկություն ներկայացնել:
Մանրամասները՝ տեսանյութում