Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի այն անձինք ովքեր ներկա են իրենց պատասխանները տան. Պետրոս Պետրոսյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 19-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Նախորդ նիստում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։

Ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։

Դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել։ Պաշտպանի խոսքով, դատախազ Պետրոսյանը թույլ է տվել քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունք, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանության կողմի փաստարկները հանգում են նրան, որ նրանք չեն ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով, որովհետև նա նույն կարծիքը չունի իրենց հետ ներկայացրած միջնորդությունների հիմնավորվածության վերաբերյալ. «Հարգելի դատարան ստիպված եմ կրկին վկայակոչել Եվրոպական դատարանի իրավունքը՝ կողմնակալության, անկողմնակալության վերաբերյալ և փաստել, որ Եվրոպական դատարանը հստակ է արձանագրել, որ սեփական դատավարական դիրքորոշումը մյուսի կողմից չկիսելը չի կարող բավարար պատճառ դառնալ ինքնին մյուսին վարույթից հեռացնելու համար: Եվ սա պատահական չէ, որովհետև հակառակ մոտեցումը հակասում է արդար քննության կարևոր բաղադրիչներից մեկին: Ես հաստատում եմ, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը անկողմնակալ է և սույն գործով իրականացրել է պատշաճ դատախազական հսկողություն: Խնդրում եմ ներկայացված միջնորդությունը մերժել»,- նշեց Գևորգ Բաղդասարյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ անդրադառնալով  իր դեմ ներկայացված բացարկի միջնորդությանը նշեց. «Հարգելի դատարան այդ խոսքը բացարկ չէր, այն ուղղված էր հանրությանը մոլորեցնելուն՝ վկայակոչելով հանգամանքներ որոնք առհասարակ կապ չունեն քրեադատավարական այս պրոցեսին և դատարան բերված քրեական գործի հետ: Պաշտպանները նշեցին, որ պատասխան տալու ժամանակն է եկել, այո՛, բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի  այն  անձինք ովքեր ներկա են իրենց պատասխանները տան»,- նշեց դատախազը:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել