Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շուտով կմեկնարի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով նիստը:
Այժմ գործում ներգրավված անձինք ժամանում են դատարան:
Նշենք, որ նախորդ նիստին դատարանը թույլ է տվել Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գտնվել երկրից դուրս: Նա բուժման նպատակով կմեկնի Գերմանիա: