Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ինձ անհիմն կերպով զրկեցիք հայտարարությանը պատասխանելու հնարավորությունից. Երևանի դատախազը՝ Աննա Դանիբեկյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Աննա Դանիբեկյանը փաստաբաններ Միհրան Պողոսյանին և Էրիկ Ալեքսանյանին թույլ չտվեց այլևս հայտարարություններով հանդես գալ:

Իսկ ավելի վաղ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարեց, որ ավելի վաղ կալանավորված, 2-րդ նախագահի աջակիցներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը քաղաքական բանտարկյալներ են:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ նշված գործը «Մարտի 1»-ի դատավարությանը չի վերաբերում, հետևապես այն հիմա չի կարող քննարկվել:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ թույլ չտալով պաշտապններին հայտարարություններ անել, դրանով նա զրկեց մեղադրող կողմին հայտարարությանը պատասխանելու հնարավորությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել