Հակակոռուպցիոն ուսուցման հայտերի ընդունելություն՝ քաղհասարակության կազմակերպությունների համար

Տարիներ շարունակ կարևորելով հակակոռուպցիոն կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ նաև Կոալիցիա) հայտարարում է Հայաստանում գործող ՔՀԿ-ների, այդ թվում Կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար հակակոռուպցիոն ուսուցման մեկնարկ։

Եթե ցանկանում եք ստանալ հիմնական գիտելիքներ հակակոռուպցիոն ոլորտի, ինտիտուտների, մեխանիզմների վերաբերյալ և ունենալ ձեր ուրույն ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարում, ապա շտապեք գրանցվել դասընթացին  և ստանալ ինչպես տեսական այնպես էլ պրակտիկ գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետների կողմից` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ։

Ի՞նչ թեմաներից է բաղկացած ուսումնական ծրագիրը։

Ուսումնական ծրագիրը բաղկացած է հետևյալ 6 թեմաներից.

  1. Կոռուպցիայի հասկացությունը, պատմությունը, լավագույն փորձը և հակակոռուպցիոն պայքարի փուլերը
  2. Հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններ և իրավական փաստաթղթեր. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիա
  3. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնասյուները, հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա մշտադիտարկումը
  4. Հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելումը հանրային և մասնավոր հատվածներում
  5. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի ինստիտուտներ
  6. Կոռուպցիայի հակազդում, միջազգային իրավական համագործակցություն և ազդարարման ինստիտուտ

Ինչպիսի՞ ձևաչափով է իրականացվելու դասաընթացը։

Դասընթացն իրականացվելու են առկա ձևաչափով։ Մասնակիցներին լավագույն կերպով մնայուն գիտելիքներ փոխանցելու նպատակով յուրաքանչյուր դասապրոցես իրականցվելու է ինտերակտիվ եղանակով՝ պարունակելով իր մեջ և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներ։

Ո՞ւմ համար է նախատեսված ուսուցումը։

Ուսուցումը նախատեսված է Հայաստանում գործող ՔՀԿ-ների, այդ թվում  Կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են հակակոռուպցիոն գործունեությամբ։ Ուսուցումը կանցկացվի 10-12 հոգանոց խմբով:

Որքա՞ն է ուսուցման տևողությունը։

Դասընթացները իրականցվելու են 2024 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 29-ը` շաբաթական մեկ դասընթաց։

Որքա՞ն է մեկ դասընթացի տևողությունը։

Յուրաքանչյուր դասընթցաց տևելու է երկու ժամ (մեկ ժամ տեսական, մեկ ժամ գործնական)

Որտե՞ղ և ե՞րբ են տեղի ունենալու դասապրոցեսները։

Ուսուցումն իրականացվելու է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում (հասցե՝ Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2)՝ յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 16։00-ից 18։00-ը:

Ինչպիսի՞ պայմաններ են գործում։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար ուսուցումն անվճար է։

Կոալիցիայի անդամ չհանդիսացող մյուս ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար՝ 60 հազար դրամ։

Ուսուցման ընթացքում բոլոր մասնակիցները կապահովվեն ուսումնական նյութերով, ինչպես նաև սուրճի/թեյի ընդմիջումներով։

 Ինչպե՞ս կարող եք մասնակցել։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1DSd3FeYJi6mpo6lchrCqyAX9OlKCwWPxzCCKcaEa2jY/viewform?edit_requested=true

Դիմում հայտերն ընդունվում են մինչև 2024թ.-ի հունվարի 20-ը ներառյալ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել