Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը

Սեպտեմբերի 29-ին` ժամը 13.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ հարմարեցված գործիքով փորձել են բացել մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը, սակայն ներսից լսելով ձայներ` դիմել են փախուստի։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երևանի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ բնակարանային գողության փորձը կատարել է նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդը:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։

Վերջինս կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքնությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել