Հարություն Հարությունյանը տեղեկացնում է, որ ժամկետի ավարտով պայմանավորված, դադարեցնում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի իր լիազորությունները, այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։
«Հարգելի գործընկեր դատավորներ,
տեղեկացնում եմ, որ այսօր, ժամկետի ավարտով պայմանավորված, դադարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի իմ լիազորությունները։
Որպես հանձնաժողովի ոչ դատավոր նախկին անդամ՝ հստակ հայտարարում եմ, որ երբևէ «կորպորատիվ շահ»-ի սպասարկում այդ հանձնաժողվում չեմ տեսել, հետևաբար՝ անհիմն եմ համարում «որոշ շրջանակների» մտահոգություններն այդ մասով։ Բոլոր որոշումները մշտապես կայացվել են առողջ քննարկման և մեծամասնության քվեարկության արդյունքում։Պնդում եմ, որ հենց այս հանձնաժողովը պետք է լինի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող միակ մարմինը։Շնորհակալություն եմ հայտնում ինձ տրված քվեի և հանձնաժողովում աշխատելու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև հանձնաժողովի անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գործընկերներիս կարծիքը և իմ ցանկությունը հաշվի առնելով՝ որոշել եմ կրկին առաջադրվել որպես թեկնածու՝ ակնկալելով կրկին ստանալ դատավորների վստահության քվեն»,- նշել է Հարությունյանը։