Շարունակվում է Սամվել Մայրապետյանի՝ պետությանը պատճառված 5.6 մլրդ դրամի վնաս հասցնելու հիմքով դատական գործը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ 2025 թվականի սեպտեմբերի 25-ին շարունակվեց Սամվել Մայրապետյանի գործով դատական նիստը։

Նիստին ներկա էին Հայցվորի՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչը, Գագիկ Հակոբջանյանի ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյանը և Սամվել Մայրապետյանի ներկայացուցիչներ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը: Վերջիններս առարկեցին տեսանկարահանմանը, նշելով, որ գուցե դատավարության ընթացքում խոսեն ֆինանսական գաղտնի տեղեկություններից, որոնք հանրայնացման ենթակա չեն։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դատավարության ընթացքում պատասխանող Վլադիմիր Գաբրիելյանը և նրա ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը միջնորդություն են ներկայացրել ապացուցման բեռի բաշխումը փոփոխելու վերաբերյալ։

Անդրադառնալով միջնորդությանը Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ մի շարք հանգամանքներով պայմանավորված, ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու անհրաժեշտությունը բացակայում է։

Պատասխանողի ներկայացուցիչը հակադարձեց, նշելով, որ որոշման բովանդակությունից հնարավոր չէ թե հատուցման օրենսդրական որ նորմերի համաձայն է, Հայցվորը համարել, որ ապացուցման բեռի բաշխման մեջ նկարագրված փաստական ապացույցները այս գործի համար էական նշանակություն ունեն։

Գործի քննությունը հետաձգվեց պատասխանողների ներկայացուցիչների միջնորդության հիման վրա։ Հաջորդ  նախնական դատական նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին ժամը 15։00-ին։

Նիստի ընթացքում քննարկվելու են ներկայացված միջնորդությունները։

Հիշեցնենք որ այս գործով պետությանը պատճառված 5.6 մլրդ դրամի չափով բռնագանձում կատարելու հայցադիմում էր ներկայացվել դատարան։ Գործը դատարանի վարույթում է 2022 թվականի հոկտեմբերի 10-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել