«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ի ընտրություններին: Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն: Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն: Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Հանրապետություն» կուսակցությունից։