Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է. ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան

Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը վկայակոչելով ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանին, Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշված է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Iravaban.net-ը հաղորդել էր, Մերձավանում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ ձերբակալվել և նախաքննական մարմին է տեղափոխվել 1 անձ։ Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործությաան պահին կիրառված կոշիկներ, ձեռնոց, բաճկոն, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Հանցագործության գործիքը դեռևս հայտնաբերված չէ։

Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ ձերբակալված անձը փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացած Գրիգոր Օհանյանի եղբայրն է։

«Ըստ էության սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է միջանձնային կոնֆլիկտիտրամաբանության մեջ, իսկ սեպտեմբերի 23-ին սպանվել է փետրվարյան միջադեպի հիմնական կասկածյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վոլոդյա Գրիգորյանը»,- նշել էր ՆԳՆ մամլո խոսնակը։

Ինչպես հաղորդել էր Iravaban.net-ը սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ոստիկան Կարեն Աբրահամյանը: Մեկ անձ վիրավոր է:

Մերձավանում կրակոցներ են հնչել. մահացածներից մեկը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել