Ամենափոշոտ վարչական շրջաները Արաբկիրն ու Կենտրոնն են

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է սեպտեմբերի 24-30-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկատվություն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՊՈԱԿ-ից։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,
◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,
◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում` չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել