Նիկոլ Փաշինյանը դիմելու է Դատախազություն՝ պահանջելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փաստեր հրապարակի իր հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ փաստեր ունի, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Դա պետք է հանրությանը ներկայացնել։ Բա, նման փաստ ունենա քաղաքական ուժը ու գա, խորհրդարանում երկու սուտի հարց տա, հետո թողնի կեսից փախչի՞»,- ԱԺ-ում ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե եթե փաստերը չհիմնավորվեն, Արծվիկ Մինասյանն, «ինչո՞ւ չէ, պետք է դատվի սուտ մատնության համար»։