Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Լևոն Բալյանի թեկնածության հարցը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ Ազգային Ժողովից։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Լևոն Բալյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց Մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը: