Հայաստանում ավարտվում է բջջային կապի մի ամբողջ դարաշրջան։ Նոյեմբերի 15-ից Team Telecom Armenia-ն տարածաշրջանում առաջինը կդադարեցնի 2G ցանցի աշխատանքը։ Երեք տասնամյակ գործած այս տեխնոլոգիան, որը Հայաստանում ներդրվել էր դեռևս 1995-ին, այսօր այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։
2G-ի անջատմամբ ազատվող ռեսուրսները կուղղվեն 4G և 5G ծածկույթի ընդլայնմանը՝ ապահովելով ավելի արագ ինտերնետ, որակյալ ձայնային կապ և հուսալի ծառայություններ ամբողջ երկրի տարածքում։ Ընկերության հազարից ավելի բազային կայանները կաշխատեն միայն արդի տեխնոլոգիաներով։
Մանրամասները՝ տեսանյութում։