Սեպտեմբերի 30-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Օրենքի նպատակը
Նախագիծը նպատակ ունի․
- ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացումը,
- ապահովել առողջապահական համակարգի կայունությունը,
- բարելավել բնակչության առողջության ցուցանիշները,
- նվազեցնել հիվանդացության և մահացության մակարդակը,
- աջակցել սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը,
- բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը, այդ թվում՝ ֆինանսական հասանելիության աստիճանը,
- ապահովել բժշկական ծառայությունների որակի բարձրացում։
Հանրային քննարկման ժամկետը
- Հանրային քննարկման վերջնաժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 16-ն է։
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.e-draft.am/projects/9160/about ։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։