Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան

Պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցը Աշխեն Առաքելյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել