ՀԷՑ-ի մասնագետները 8.320 կՎտ/ժամ հավելագրումներ են արել. Ռոմանոս Պետրոսյանի բացահայտումը

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է, որ վերջին օրերին ՀԷՑ-ի տեղամասերում իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են 8.320 կՎտ/ժամ հավելագրումներ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Վերջին օրերին ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում իրականացվող՝ թիրախային վերահսկողության և հասցեական ստուգայցերի արդյունքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արված էին մի շարք բյուջետային հիմնարկների վրա։
Սակայն այսօր ի՞նչ պարզվեց. ՀԷՑ-ի տվյալ ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերը» #իրենց_ձևով շուրջ 8.320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զ/մ-ի հաշվին»,- գրել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել