ՊՆ-ն պատասխանել է կեղծ տեղեկություններին

ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը:

«Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են:

Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու  նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել