Գործադիրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ Ռոմելա Մանուկյանը՝ 3 տարի ժամկետով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:
Որոշումն ընդունվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով։