Բաքվում փորձում են Լևոն Մնացականյանին դարձնել ադրբեջանցիների գլխավոր «խոշտանգողը»

Այսօր Բաքվի դատարանում ցուցմունք է տվել ոմն Իլհամ Մամեդով, որը պնդում էր, թե «ճանաչել է» Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին որպես այն սպային, որը 2022 թվականի մայիսին «իրեն դաժան խոշտանգումների է ենթարկել», գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ըստ «զոհի», Մնացականյանը, իբր, նույնիսկ հրամայել է նրան «քայլել ականապատ դաշտերով»։

Սակայն, պարզվում է, որ Մամեդովը ինչ-որ կերպ ողջ է մնացել և այսօր նույնիսկ ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել