Ինչ գույք ու եկամուտներ ունի դատավոր Երեմ Եսոյանը

Iravaban.net-ը պարբերաբար հանրությանն է ներկայացնում պաշտոնյաների, դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ձեզ ենք ներկայացնում դատավոր Երեմ Եսոյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Ինֆոգրաֆիկան՝ վերջում

2011 թվականի տարեկան հայտարարագրում, երբ Եսոյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարագրել է․

  • 5,000,000 դրամ,
  • 30,000 դոլար,
  • 4,814,058 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

2012 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն դատավորի դրամական միջոցները չեն փոխվել, եկամուտը կազմել է 4,434,698 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2013 թվականին դատավորի եկամուտները կազմել են 4,717,736 դրամ՝ կրկին ստացված աշխատավարձից։

2014 թվականին Երեմ Եսոյանը հայտարարագրել է․

  • 7,000,000 դրամ,
  • 30,000 դոլար,
  • 150․000 ռուբլի,
  • 5,592,269 դրամ՝ ստացված երկու աշխատավարձերից,
  • 250,000 ռուբլի՝ ստացված նվիրատվությունից։

2015 թվականին դատավորի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով․

  • 9,000,000 դրամ,
  • 30,000 դոլար,
  • 150,000 ռուբլի,
  • 6,884,051 դրամ՝ ստացված երկու աշխատավարձից։

2016 թվականին նրա դրամական միջոցները կազմել են․

  • 9,000,000 դրամ,
  • 28,000 դոլար,
  • 150,000 ռուբլի,
  • 6,919,767 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2017 թվականին Երեմ Եսոյանը 3,152,500 դրամով օտարել է Nissan Altima մակնիշի ավտոմեքենան։ Դրամական միջոցները կազմել են․

  • 14,000,000 դրամ,
  • 28,000 դոլար,
  • 350,000 ռուբլի,
  • 7,317,088 դրամ՝ ստացված աշխատավարձից,
  • 220,000 ռուբլի՝ ստացված նվիրատվությունից։

2018 թվականին, երբ Երեմ Եսոյանը ստանձնել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարագրել է․

  • բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում,
  • ավտոտնակ,
  • 14,000,000 դրամ,
  • 28,000 դոլար,
  • 350,000 ռուբլի,
  • 547,949 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում դատավորը նշել է․

  • 15,000,000 դրամ,
  • 28,000 դոլար,
  • 150,000 ռուբլի,
  • 10,499,097 դրամ՝ ստացված 3 աշխատավարձերից։

2019 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ բնակարանն ու ավտոտնակը համատեղ սեփականությամբ են, գնված 2004 և 2007 թվականներին։ Անշարժ գույքերը գտնվում են Ավան վարչական շրջանում։

Հանձված և վերադարձված փոխառությունների բաժնում նշված է երկու փոխառության մասին, որոնք տարվա վերջում կազմել են 3,000,000 և 2,874,850 դրամ։

Երեմ Եսոյանի բանկային հաշիվներում դրամական միջոցները կազմել են 327,000 դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 8,000,000 դրամ, 50,000 ռուբլի, 20,000 դոլար։ Եկամուտները կազմել են 9,826,455 դրամ՝ ստացված աշխատավարձերից՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից, Արդարադատության ակադեմիայից, Փաստաբանների պալատից։

2020 թվականին դատավորը հայտարարագրել է

  • 6,000,000 և 2,874,850 դրամ՝ որպես հանձված և վերադարձված փոխառություն,
  • 2,709,166 դրամ՝ բանկային հաշվում,
  • 8,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 20,000 դոլար՝ կանխիկ,
  • 50,000 ռուբլի՝ կանխիկ,
  • 10,403,024 դրամ՝ ստացված աշխատավարձից,
  • 65,000 դրամ՝ ստացված ԲԴԽ-ից։

2021 թվականին Երեմ Եսոյանը հայտարարագրել է իր կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց՝ 2012 թվականի թողարկման Toyota մակնիշի ավտոմեքենա։

Հանձված և վերադարձված փոխառությունների բաժնում դատավորը հայտարարգրել է 3 փոխառություն, որը տարեվերջին կազմել է 9,000,000 դրամ, 1,224,661 դրամ և 44,172,000 դրամ։ Վերջին փոխառությունը հանված է ոչ թե անձի, այլ՝ ընկերության՝ «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին։ Հարկ է նշել, որ «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ն զբաղվում է բազմաբնակարան շինությունների կառուցմամբ։

Նրա դրամական միջոցները կազմել են․

  • 2,872,439 դրամ՝ բանկային հաշվին,
  • 2,290,907 դրամ՝ բանկային հաշվին,
  • 7,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 20,000 դոլար՝ կանխիկ,
  • 50,000 ռուբլի՝ կանխնիկ,
  • 10,022,325 դրամ՝ որպես աշխատավարձ, ստացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից,
  • 34,250 դրամ՝ որպես աշխատավարձ, ստացված Արդարադատության ակադեմիայից,
  • 52,100 դրամ՝ որպես աշխատավարձ, ստացված Փաստաբանների պալատից,
  • 1,000,000 դրամ՝ նվիրատվություն,
  • 1,650,189 դրամ՝ այլ եկամուտ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27,941,171 դրամ։

———————————

Երեմ Եսոյանի կինը՝ Լիլիթ Թազայանը հայտարարագրել է․

2011 թվական – 5,000,000 դրամ, 30,000 դոլար,

2012 թվական – 5,000,000 դրամ, 36,000 դոլար,  10,000 դոլար՝ նվիրատվությունից,

2013 թվական – 5,000,000 դրամ, 34,000 դոլար,

2014 թվական – 5,000,000 դրամ, 39,000 դոլար, 631,250 դրամ՝ ստացված աշխատավարձից, 5,000 դոլար՝ նվիրատվությունից,

2015 թվական – 5,000,000 դրամ, 39,000 դոլար, 1,193,645 դրամ՝ ստացված աշխատավարձից,

2016 թվական – 5,000,000 դրամ, 37,000 դոլար, 1,833,357 դրամ՝ ստացված աշխատավարձից,

2017 թվական – 5,000,000 դրամ, 37,000 դոլար, 1,345,527 դրամ՝ ստացված աշխատավարձից,

2018 թվական – 5,000,000 դրամ, 37,000 դոլար, 1,369,883 դրամ՝ ստացված աշխատավարձից,

2019 թվական – համատեղ սեփականությամբ՝ բնակարան, ավտոտնակ, 2,582,000 դրամ՝ բանկային հաշվում, 2,400,000 կանխիկ դրամ, 15,000 դոլար, 835,830 դրամ աշխատավարձ՝ ստացված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, 2,346,163 դրամ աշխատավարձ՝ ստացված ՀՀ պաշտպանության նախարարությունից։

2020 թվական – 639,504 դրամ՝ բանկային հաշվին, 2,500,000 դրամ՝ կանխիկ, 15,000 դոլար՝ կանխիկ, 2,652,412 դրամ աշխատավարձ՝ ստացված ՀՀ պաշտպանության նախարարությունից։

2021 թվական – 2,797,901 դրամ՝ բանկային հաշվին, 2,500,000 դրամ՝ կանխիկ, 15,000 դոլար՝ կանխիկ, 2,908,985 դրամ աշխատավարձ՝ ստացված ՀՀ պաշտպանության նախարարությունից։

———————————

Դատավորի դստեր՝ Նարինե Եսոյանի 2017, 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ։

———————————

Երեմ Եսոյանի հետ համատեղ բնակվող Նարինե Եսոյանը, որը ենթադրաբար նրա մայրն է, 2021 թվականին հայտարարագրել է բանկային հաշվում՝ 972,952 դրամ, 14,991 եվրո, կանխիկ՝ 3,700,000 դրամ, 50,000 ռուբլի։

Նա նաև նվիրատվություններ է ստացել երեք անձից՝ 8,000 եվրո, 7,000 եվրո, 1,000,000 դրամ, 200,000 ռուբլի։

———————————

Երեմ Եսոյանի հոր՝ Հարություն Եսոյանի 2019 թվականի հայտարարագրում նշված է

  • այդ տարում արտասահմանյան աճուրդով ձեռք բերված Toyota Sienna մակնիշի մեքենայի մասին՝ 8,000 դոլար արժողությամբ,
  • 8,700,000 դրամ՝ հանձնված փոխառություն,
  • 6,935 դրամ՝ բանկային հաշվին,
  • 4,700,000 դրամ՝ կանխիկ,
  • 10,000 դոլար՝ կանխիկ։

Հետաքրքրական է այն փաստը, որ Հարություն Եսոյանն այդ տարում խոշոր նվիրատվություններ է ստացել որդուց և հարսից։

2020 թվականին Հարություն Եսոյանը նոր մեքենա է ձեռք բերել՝ 2008 թվականի թողարկման Mercedes-Benz Sprinter 515 CDI մակնիշի, 10,000,000 դրամ արժողությամբ։ Հանձված և վերադարձված փոխառությունների բաժնում 8,700,000 դրամ է նշված, որը հանձված է այն մարդուն, ումից ձեռք է բերվել Mercedes-Benz Sprinter-ը։ Նա հայտարարագրել է նաև 6,935 դրամ՝ բանկային հաշվին, 4,500,000 դրամ՝ կանխիկ, 50,000 ռուբլի՝ կանխիկ։

Հարություն Եսոյանը այս տարում ևս նվիրատվություններ է ստացել։

Հավելենք, որ դատավոր Երեմ Եսոյանի վարույթում է նաև այս պահին Iravaban.net-ի կողմից լուսաբանվող դատական գործերից մեկը՝ կապված Այվազովսկի 14 տարածքի գնման հետ։ Նյութին կարող եք ծանոթանալ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել