Iravaban.net-ը պարբերաբար հանրությանն է ներկայացնում պաշտոնյաների, դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ելենա Առաքելյանը ՀՀ նախագահի 2021 թվականի հուլիսի 9-ի հրամանագրով նշանակվել է Վարչական դատարանի դատավոր։ Մինչ այդ էլ՝ 2010 թվականին աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստերի քարտուղարի, այնուհետև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոններում: 2010-2012 թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետի պաշտոնում: 2012-2017 թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում: 2017-2019 թթ. աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում: 2019թ.-ին ուսումնառության է անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում: 2019-2021թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
Ձեզ ենք ներկայացնում նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
2020 թվականին, երբ Ելենա Առաքելյանը ստանձնել է դատավորի օգնականի պաշտոնը՝ հայտարարագրել է․
- բնակարան՝ համատեղ սեփականությամբ, Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որը գնվել է 1995 թվականին,
- 6,000 եվրո՝ ավանդ,
- 2,711,870 դրամ՝ ավանդ,
- 245,728 և 27,053 դրամ՝ բանկային հաշվին,
- 200,000 դրամ՝ կանխիկ,
- 492,113 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 272,947 դրամ՝ ստացված փոխառությունից՝ վարկից։
2020 թվականի արդեն տարեկան հայտարարագրի համաձայն, տարեվերջին նրա կողմից դրված ավանդը կազմել է 2,711,870 դրամ, դրամական միջոցները բանկային հաշվում՝ 210,513 դրամ, կանխիկ՝ 1,000 եվրո, 200,000 դրամ։ Նրա եկամուտները կազմել են 3,441,476 դրամ՝ ստացված աշխատավարձից և 202,552 դրամ՝ ստացված փոխառությունից՝ վարկից։
2021 թվականին, երբ նա արդեն ստանձնել էր դատավորի պաշտոնը՝ հայտարարագրել է․
29,120,000 դրամ փոխառություն՝ վարկ, որը կառուցվող բնակելի շենքում անշարժ գույքի ձեռքբերման համար է,
3,000,000 դրամ բանկային ավանդ,
301,984 դրամ՝ բանկային հաշվին,
1,000 եվրո՝ կանխիկ.
—————————————————
Ելենա Առաքելյանի ամուսինը՝ Գեորգի Ղուկասյանը 2020 թվականին հայտարարագրել է․
- 2020թ․ – բնակարան՝ միանձնյա սեփականությամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2010 թվականին,
- Nissan մակնիշի ավտոմեքենա՝ 2017 թվականի թողարկման, որը ձեռք է բերվել 2019 թվականին,
- GAZ մակնիշի ավտոմեքենա, 1968 թվականի թողարկման, որը ձեռք է բերվել 2011 թվականին,
- 400,000 դրամ՝ կանխիկ,
- 4,268,906 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2021 թվականին հայտարարագրել է 200,000 դրամ՝ կանխիկ, իսկ եկամուտները կազմել են․
—————————————————
Հավելենք, որ դատավոր Ելենա Առաքելյանի վարույթում է նաև այս պահին Iravaban.net-ի կողմից լուսաբանվող դատական գործերից մեկը՝ կապված Այվազովսկի 14 տարածքի գնման հետ։ Նյութին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։