Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով, – այս մասին Iravaban.net-ին հայտնեց Կուչուբաևի պաշտպան Աբգար Պողոսյանը։ 

Հիշեցնենք, որ Կոչուբաևի կալանավորման «գիշերային» դատավարությունը իրականացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։

Iravaban.netը հայտնել էր, որ երկու տասնյակից ավել փաստաբաններով ներգրավվոել էին  ապօրինի հետապնդվող Ալեքսանդր Կոչուբաևի շահերի պաշտպանությանը։

Փաստաբանական համայնքն իր գործընկերոջ կողքին է։  Այս մասին Iravaban.netին տեղեկացրել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աբգար Պողոսյանը։

Ավելի վաղ Iravaban.net-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով Քննչական կոմիտեն առաջիկայում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ Կոչուբաևի կողմից սոցիալական ցանցում կատարված գրառման համար։
Iravaban.netի տեղեկություններով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին այս պահին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել