Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը

Հովսեփ Բեդևյանը 2008 թվականից աշխատում է վարչական դատարանում, 2010 թվականից՝ վարչական վերաքննիչ դատարանում: Իսկ 2011 թվականին ստանձնել է վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն Հովսեփ Բեդևյանը 2011 թ-ին հայտարարագրել է 8000 դոլար և աշխատավարձից ստացված 5 միլիոն 985 հազար դրամ եկամուտը:

2012 թ-ին դատավորը շարժական գույքի հետ կապված գործարք է կատարել: Նրա դրամական միջոցները կազմել են 10 հազար դոլար և 8 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 15 միլիոն 417 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից, ստացված փոխառությունից և գույքն օտարելու դիմաց ստացված գումարից:

2013 թ-ին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 2000 դոլար և կես միլիոն դրամ: Նրա եկամուտները կազմել են 7 միլիոն 614 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձերից և 10 հազար դոլար, որը ստացվել է փոխառությունից:

2014 թ-ին նրա խնայողությունները կազմել են 12 միլիոն դրամ և 3000 դոլար: Եկամուտները կազմել են 17 միլիոն 825 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձերից և ստացված փոխառությունից:

2015 թ-ին դատավորը 21 միլիոն 750 հազար դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Հովսեթ Բեդևյանի դրամական միջոցները կազմել են 1,5 միլիոն դրամ և 500 դոլար, իսկ եկամուտները կազմել են 34 միլիոն 939 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձերից և 2 փոխառությունից:

2016 թ-ին նա 5 միլիոն դրամի դիմաց օտարել է իր հողամասը և ևս 5 միլիոնի դիմաց՝ առանձնատունը: Այդ տարում դատավորի խնայողությունները կազմել են 12 միլիոն դրամ, 3000 դոլար և 3000 եվրո: Եկամուտները կազմել են շուրջ 29,5 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից, փոխառությունից, գույքն օտարելու դիմաց ստացված գումարից, և ևս 5000 եվրո, որը ստացվել է փոխառությունից:

2017 թ-ին Հովսեփ Բեդևյանի դրամական միջոցները կազմել են 8 միլիոն դրամ, 300 դոլար և 3000 եվրո: Եկամուտները կազմել են 20,5 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից, փոխառությունից, և ևս 3000 եվրո, որը ստացվել է փոխառությունից

2018 թ-ին, երբ ՀՀ նախագահի հրամանով կրկին նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնում, Հովսեփ Բեդևյանը հայտարարգրել է.

  • բնակարան,
  • 9 միլիոն 600 հազար դրամ,
  • 1200 եվրո,
  • 4 միլիոն 314 հազար դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

2018 թվականի տարեկան հայտարրագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են  4 միլիոն դրամ, 1500 դոլար և 400 եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 9 միլիոն 345 հազար դրամ:

Հովսեփ Բեդևյանի կինը՝ Մարինե Սարգսյանը հայտարարագրել է.

2011 թ. – 600 դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 360 հազար դրամ:

2012 թ. – 900 հազար դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 1 միլիոն 116 հազար դրամ:

2013 թ. – 12 միլիոն դրամ արժողությամբ Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենա, կես միլիոն դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ շուրջ 1 միլիոն դրամ:

2014 թ. – 13 միլիոն դրամի դիմաց օտարվել է  Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենան, դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ, եկամուտները՝ 14 միլիոն 880 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և գույքն օտարելու դիմաց ստացված եկամուտից:

2015 թ. – Ձեռք է բերել 21 միլիոն 750 հազար դրամ արժողությամբ բնակարան, 3 միլիոն դրամ արժողությամբ Opel Vectra 1.8 I մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, աշխատավարձից ստացված եկամուտները՝ 1 միլիոն 934 հազար դրամ:

Դատավորի զավակների՝ Լևոն և Էլեն Բեդևյանների 2017-18 թթ-ների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Դատավորի մայրը՝ Կիմա Խաչատրյանը 2011 թվականին հայտարարագրել է 390 հազար դրամ, 2012 և 2013 թթ-ներին  թ-ին՝ 414 հազար ական դրամ, 2014 թ-ին՝  468 հազար դրամ: Այս եկամուտները ստացվել են կենսաթոշակից:

Կարդացեք նաև՝

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել