Ի՞նչ դրամական միջոցներ ունի վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը

Աշոտ Սարգսյանը վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է աշխատում 2010 թվականից: Մինչ այդ նա աշխատել է նաև  ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր, տնտեսական դատարանի դատավոր, վարչական դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն Աշոտ Սարգսյանը  2011 թ-ին հայտարարագրել է 6000 դոլար և աշխատավարձից ու փոխառությունից ստացված 12,5 միլիոն դրամ:

2012 և 2013 թվականներին-ին նրա խնայողությունները մնացել են նույնը, եկամուտը ստացվել է աշխատավարձից ու կազմել 10 միլիոն 770 հազար դրամ, 2013 թ-ին՝ 11 միլիոն 228 հազար դրամ:

2014 թ-ին դատավորի խնայողությունները նվազել են՝ կազմելով 1000 դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 11 միլիոն 921 հազար դրամ:

2015-2018 թ-ներին դրամական միջոցները մնացել են նույնը՝ 1000 դոլար, եկամուտները յուրաքանչյուր տարում կազմել են շուրջ 13,5 միլիոն դրամ:

Դատավոր Աշոտ Սարգսյանի կինը՝ Մարինա Քերոբյանը հայտարարագրել է.

2011 թ. – աշխատավարձից ստացված եկամուտը՝ 720 000 դրամ: 2012 թ 2013 թվականներին նրա եկամուտներսը ստացվել են կենսաթոշակից և կազմել՝ 462 հազար դրամ, և 516 հազար դրամ: 2014-2018 թները կենսաթոշակից ստացված եկամուտները կազմել են  – 576 հազարական դրամ:

Դատավորի դուստրը՝ Լուսինե Սարգսյանը հայտարարագրել է աշխատավարձից ստացված եկամուտները՝ 2011 թ-ին 760 հազար դրամ, 2012 թ-ին՝  1 միլիոն 200 հազար դրամ, 2013 թ-ին ՝ 1 միլիոն 356 հազար դրամ:

Աշոտ Սարգսյանի որդու՝ Արթուր Սարգսյանի 2017 և 2018 թվակնների հայտարարագրրում ոչինչ նշված չէ:

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել