Նորա Կարապետյանը ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Մինչ այդ, 2012 թվականից նա զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։
2012 թվականին, դատավորի պաշտոնը ստանձնելիս, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել և հայտարարագրել՝ VAZ 2106 մակնիշի ավտոմեքենա, 5,5 միլիոն դրամ, 5500 եվրո: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 579 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից, ինչպես և 4,741 եվրո, որն էլ ստացվել է այլ եկամուտից:
2012 թ-ի տարեկան հայտարարագրի համաձայն նրա եկամուտները կազմել են 2 միլիոն 672 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից, ինչպես և 3.431 եվրո, որն էլ ստացվել է այլ եկամուտից: Դատավորն այս տարում 5700 դոլար նվիրատվություն է ստացել:
2013 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 100 հազար դրամ, 5200 դոլար, 7700 եվրո: Եկամուտները կազմել են 4 միլիոն 207 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից:
2014 թ.-ին Նորա Կարապետյանի դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 5 միլիոն 300 հազար դրամ և 7400 եվոր: Եկամուտները կազմել են 8 միլիոն 751 հազար դրամ և 350 եվրո, որը ստացվել է աշխատավարձից:
2015 թ-ին դատավորը 3 միլիոն դրամի դիմաց օտարել է պաշտոնը ստանձնելիս չհայտարարագրած Volkswagen Golf 2.0 մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ և շուրջ 8000 եվրո: Եկամուտները կազմել են 11 միլիոն 209 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից, գույքն օտարելու դիմաց ստացված եկամուտից և 700 եվրո, որն էլ ստացվել է Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից:
2016 թ-ին նրա խնայողությունները կազմել են 8 միլիոն դրամ և 3200 եվրո: Եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 8 միլիոն դրամ և 974 եվրո:
2017 թ-ի հայտարարգրում նշվում է, որ դատավորի ամուսինը՝ Սերգեյ Վարանցովյանը զբաղեցնում է Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը: Նորա Կարապետյանի դրամական միջոցներն այդ տարում կազմել են 9 միլիոն դրամ և 7000 եվրո: Եկամուտները կրկին ստացվել են աշխատավարձերից և կազմել 7 միլիոն 746 հազար դրամ և 4500 եվրո:
2018 թ-ին Նորա Կարապետյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 9000 եվրո: Նրա եկամուտները կազմել են 12,5 միլիոն դրամ և 2200 եվոր, որը ստացվել է աշխատավարձից:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Նորա Կարապետյանը հայտարարագիր չի ներկայացրել:
Դատավոր Նորա Կարապետյանի ամուսինը՝ Սերգեյ Վարանցովյանը, հայտարարագրել է.
- 2012 թ. – 14,5 միլիոն դրամ, եկամուտները կազմել են շուրջ 1,5 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
- 2013 թ. – 5 միլիոն դրամ, 18 հազար դոլար:
- 2014 թ. – 5 միլիոն դրամ, 17 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 323 հազար դրամ:
- 2015 թ. – 6000 դոլար փոխառություն է հանձնել: Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 200 հազար դրամ և 17 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 5 միլիոն 479 հազար դրամ:
- 2016 թ. – 9 միլիոն դրամի դիմաց ձեռք բերել Toyota Camry 2.4 մակնիշի ավտոմեքենա, որը նույն տարում օտարվել է: Նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 800 հազար դրամ և 17 հազար դոլար: Եկամուտները կազմել են 14 միլիոն 600 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և գույքի օտարումից ստացված եկամուտից:
- 2017 թ. – 6 միլիոն դրամ, 19 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 4 միլիոն 70 հազար դրամ:
- 2018 թ. – 4 միլիոն դրամի դիմաց ձեռք է բերել Toyota Camry 3.5 GAS մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, 20 հազար դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 4 միլիոն 435 հազար դրամ:
Դատավորի 3 որդիների՝ Դավիթ, Հայկ, Արեգ Վարանցովյանների 2017 և 2018 թթ-ների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:
Ալիսա Չիլինգարյան