Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը նախքան այս պաշտոնին անցնելը, աշխատել է որպես առաջին ատյանի դատավոր, քաղաքացիական դատարանի դատավոր:
2011 թվականին, երբ նա արդեն 3 տարի էր, ինչ պաշտոնավարում էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժովին ներկայացրած հայտարարագրում նա նշել է. 6 միլիոն դրամ և 22 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 7 միլիոն 767 հազար դրամ:
2012 թվականին նրա դրամական կարողություններն ավելացել են՝ կազմելով 7,5 միլիոն դրամ և 24 հազար դոլար: Եկամուտը կազմել է 6 միլիոն 477 հազար դրամ:
2013 թ-ին դատավորը անշարժ գույքի հետ կապված գործարք է կատարել, թե կոնկրետ ինչ է արվել՝ ինչ նշվում: Նրա խնայողությունները կազմել են 10,5 միլիոն դրամ և 24 հազար դոլար, եկամուտը՝ 6 միլիոն 725 հազար դրամ:
2014 թ-ին Նարինե Բարսեղյանի խնայողությունները ավելացել են՝ 12 միլիոն դրամ և 26 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 7 միլիոն 339 հազար դրամ:
2015 թ-ին հայտարարագրել է 14 միլիոն դրամ, 28 հազար դոլար, եկամուտը կազմել է 8 միլիոն 616 հազար դրամ:
2016 թ-ին դատավորը 50 հազար դրամ արժողությամբ արժեթղթեր է ձեռք բերել: Նրա դրամական միջոցները կտրուկ ավելացել են՝ կազմելով 16 միլիոն 300 հազար դրամ և 45 հազար դոլար: Եկամուտները կազմել են 8 միլիոն 778 հազար դրամ:
2017 թ-ին Նարինե Բարսեղյանը 3 անշարժ և 2 շարժական գույքերի հետ կապված գործարքներ է կատարել: Նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ, ինչ նախորդ տարում: Այդ տարում նրա ստացված եկամուտները եղել են.
2018 թվականին դատավորի խնայողությունները մնացել են նույնը՝ 16,3 միլիոն դրամ և 45 հազար դոլար: Եկամուտները ստացվել են աշխատավարձից և ստացված փոխառությունից, որը կազմել է 9 միլիոն 672 հազար դրամ:
Դատավոր Նարինե Բարսեղյանի ամուսինը՝ Արմեն Վարդանյանը 2011 թ-ին շարժական գույքի հետ կապաված գործարք է կատարել, նրա դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար:
- 2012 թ-ին շարժական գույքի հետ կապված ևս 3 գործարք է կատարել: Նրա դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար, եկամուտները, որը ստացվել է գույքն օտարելուց՝ 4 միլիոն դրամ:
- 2013 թ-ին Արմեն Վարդանյանը շարժական գույքի հետ կապված մեկ գործարք է կատարել: Դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար և 1 միլիոն 300 հազար դրամ (ստացվել է գույքն օտարելուց):
- 2014 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 300 հազար դրամ և 29 հազար դոլար:
- 2015 թվականին նա 14 հազար դոլար արժողությամբ Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 300 հազար դրամ և 15 հազար դոլար:
Դատավորի որդու՝ Արթուր Վարդանյանի 2014 և 2015 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ: 2016 թ-ին նա 27 հազար դրամի եկամուտ է ստացել: 2017 թվականին շարժական գույքի հետ կապված 2 գործարք է կատարել: Նրա եկամուտները կազմել են 352 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից: 2018 թ-ին Արթուր Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 102 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից և այլ եկամուտից:
Դատավոր Նարինե Բարսեղյանի դստեր՝ Սյուզաննա Վարդանյանի 2014-2016 թ-ների հայտարարագրերում ոչինչ նշված չէ: 2017 թվականին նրա եկամուտը կազմել է 156 հազար դրամ: 2018 թվականին նրա երկու աշխատավարձերից ստացված եկամուտը կազմել է 1 միլիոն 454 հազար դրամ:
Ստորև ծանոթացեք նաև դատավորի կենսագրությանը.
Նարինե Բարսեղյանը ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սովետական շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր։
1989 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սովետական շրջանի՝ ներկայիս Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի օգնական։
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների Առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ալիսա Չիլինգարյան