Դատավոր Նաիրա Մարգարյանը հայտարարագրել է 2 բնակարան, հասարակական նշանակության շինություն, շուրջ 20 միլիոն դրամ

Նաիրա Մարգարյանը 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2017 թվականից պաշտոնավարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոովին ներկայացրած հայտարարագրի համաձայն Նաիրա Մարգարյանը, երբ դեռ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, 2011 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն դրամ, եկամուտները՝ 9 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2012 թ-ին նրա խնայողությունները մնացել են նույնը, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 6 միլիոն 294 հազար դրամ է կազմել:

2013 թ-ին դատավորի դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են շուրջ 9 միլիոն 600 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2014 թ-ին նա 10 միլիոն դրամ արժողությամբ հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել: Դրամակն միջոցները մնացել են նույնը՝ 6 միլիոն դրամ, իսկ եկամուտները կազմել են 24,5 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2015 թ-ին դատավորը հայտարարգրել է 7 միլիոն 200 հազար դրամ, իսկ աշխատավաձից ստացված եկամուտը կազմել է 9 միլիոն դրամ:

2016 թ-ին Նաիրա Մարգարյանի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 9 միլիոն 600 հազար դրամ: Եկամուտը կազմել է 11,5 միլիոն դրամ, որը կրկին ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից

2017 թ-ին, նա 7 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 800 հազար դրամ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 9 միլիոն 177 հազար դրամ:

2018 թ-ին՝  վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Նաիրա Մարգարյանը հայտարարագրել է. 2 բնակարան և 2 միլիոն 900 հազար դրամ: 2018 թ-ի տարեկան հայտարարագրի համաձայն, նա 300 հազար դրամ փոխառություն է հանձնել: Դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ: Նրա եկամուտները կազմել են շուրջ 14 միլիոն դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից: Նաիրա Մարգարյանը նաև 200 եվրո նվիրատվություն է ստացել:

Դատավորի որդին՝ Հակոբ Վաղարշակյանը 2012 թ.-ին  հայտարարագրել է 266 հազար դրամ, որը ստացվել է փոխառությունից: 2013 թ.-ին ոչինչ չի հայտարարագրել, իսկ 2014 թ-ին աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 300 հազար դրամ: 2015 թ-ին դատավորի որդին շարժական գույքի հետ կապված 2 գործարք է կատարել, թե ինչ՝ չի նշվում: Նրա եկամուտներն այդ տարում կազմել են՝

  • աշխատավարձ՝ 475 հազար դրամ,
  • գույքի օտարումից ստացված եկամուտ՝ 817 հազար դրամ,
  • ժառանգություն՝ 817 հազար դրամ, որը ստացվել է բնամթերքով:

2016 թ-ին նա ոչինչ չի հայտարարագրել, իսկ 2017 թ-ին հայտարարագիր չի ներկայացրել: 2018 թվականին դատավորի որդին 12 հազար լեհական գլոտի, որը ստացվել է աշխատավարձից:

Դատավոր Նաիրա Մարգարյանի մյուս որդին՝ Արման Վաղարշակյանը հայտարարագրել է.

  • 2013 թ. – 860 հազար դրամ, որը ստացվել է փոխառությունից:
  • 2014 թ. – աշխատավարձից ստացված 300 հազար դրամ:
  • 2015 թ. – շարժական գույքի հետ կապված 2 գործարք է կատարել: Եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 455 հազար դրամ, գույքի օտարումից՝ 817 հազար դրամ, ժառանգություն՝ 817 հազար դրամ, որը ստացվել է բնամթերքով:
  • 2016 թ. – ոչինչ չի հայտարարագրել:
  • 2017 թ.- անշարժ գույքի հետ կապված գործարք է կատարել: Եկամուտը կազմել է 1 միլիոն դրամ, որը ստացվել է գույքն օտարելուց:
  • 2018 թ. – եկամուտը կազմել է 785 հազար դրամ, որը ստացվել է 2 փոխառություններից:

Հավելենք, նաև որ Նաիրա Մարգարանը ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1981 թվականից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի, տեսուչ, դատական նիստերի քարտուղար, ապա՝ ավագ տեսուչ։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել