Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանի գույքն ու եկամուտները

Դատավոր Արթուր Առաքելյանը վերաքննիչ վարչական դատարանում պաշտոնավարում է 2010 թ-ից: Մինչ այդ նա աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, Երևանի քաղաքացիական դատարանում,  վարչական դատարանում:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն Արթուր Առաքելյանը  2011 թ-ին հայտարարագրել է 9 միլիոն 350 հազար դրամ: Նրա եկամուտը կազմել է 8 միլիոն 885 հազար դրամ՝ ստացված աշխատավարձից ու փոխառությունից:

2012 թ.-ին նրա դրամական միջոցները կազմել են 8,5 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 8 միլիոն 150 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից: Նա նաև այլ եկամուտ է հայտարարագրել, որը 10,5 հազար դոլար:

2013 թ.-ին դատավորը 13 միլիոն դրամի դիմաց օտարել է Toyota Land Cruiser Prado 2.7 I մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմել են 8 միլիոն 100 հազար դրամ, 7000 դոլար: Աշխատավարձից ստացված եամուտը կազմել է 8,5 միլիոն դրամ, փոխառությունից ստացված եկամուտը՝ 50 հազար դոլար:

2014 թ.-ին նրա խնայողությունները կազմել են 7 միլիոն 650 հազար դրամ և 16 հազար 500 դոլար: Եկամուտները կազմել են 13 միլիոն 230 հազար դրամ, որը ստացվել է փոխառությունից և աշխատավարձից:

2015 թ.-ին Արթուր Առաքելյանի դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ և 12 հազար դոլար: Եկամուտները ստացվել են աշխատավարձից և փոխառությունից՝ կազմելով 11 միլիոն 606 հազար դրամ:

2016 թվականին նա հայտարարագրել է 3 միլիոն դրամ և 8 հազար 600 դոլար:  Փոխառությունից և աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 34,5 միլիոն դրամ:

2017 թ-ի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դուստը՝ Լալա Առաքելյանը քննիչի պաշտոն է զբաղեցնում: Այս տարում դատավորի դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 450 հազար դրամ, 5200 դոլար: Իսկ եկամուտները կազմել են 17 միլիոն  դրամ, որը ստացվել է աշխատավարձից և փոխառություններից:

2018 թ-ին դատավորի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ և 4500 դոլար: Եկամուտները կրկին ստացվել են աշխատավարձից և փոխառությունից և կազմել 1 միլիոն 856 հազար դրամ:

Դատավորի կինը՝ Արմինե Եղիազարյանը 2011 և 2012 թ.-ի հայտարարգրել է աշխատավարձից ստացված 482 հազարական դրամ: 2013 թ.ին՝ նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 80 հազար դրամ: 2014 թ-ին նա ոչինչ չի հայտարարագրել: 2015 թվականին նա 15 հազար դրամ եամուտ է ստացել ռոյալթիից: 2016 և 2017 թվականներին դատավորի կինը ոչինչ չի հայտարարագրել, իսկ 2018 թ-ին աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ:

Դատավորի դուստրը՝ Լալա Առաքելյանը 2011 թ-ին հայտարարագրել է 402 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից: 2012 թ-ին նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 138 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտներից: 2013 թ-ին նրա եկամուտները կազմել են 601 հազար դրամ, 2014-ին՝ 1 միլիոն 20 հազար դրամ, 2015 թ-ին՝ 1 միլիոն 167 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 8000 դոլար, որն էլ ստացվել է փոխառությունից: 2016 թ-ի հայտարարագիրը ներկայացված չէ: 2017 թ-ին Լալա Առաքելյանը հայտարարագրել է 880 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:  2018 թ-ին նրա եկամուտները ստացվել են աշխատավարձից և այլ եկամուտից՝ կազմելով 2 միլիոն 626 հազար դրամ:

Դատավորի որդին՝ Ռաֆայել Առաքելյանը 2012, 2013 և 2014 թվականներին ոչինչ չի հայտարարագրել: 2018 թվականին նա շարժական գույքի հետ կապված գործարք է կատարել, ինչպեսև նվիրատվություն է ստացել՝ 670 հազար դրամ:

Դատավորի մյուս որդին՝ Ռոբերտ Առաքելյանը 2011-2013 թվակններին 60 հազարական դրամ եկամուտ է հայտարարագրել, 2014 թ-ին՝410 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և այլ եկամուտից: 2015 թ-ին նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 170 հազար դրամ, որը ստացվել է փոխառությունից, աշխատավարձից և այլ եկամուտից: 2016 թ-ին նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 700 հազար դրամ: 2017թ-ին նա ոչինչ չի հայտարարգրել, իսկ 2018 թ-ին՝ աշխատավարձից ստացված 385 հազար դրամը:

Դատավոր Արթուր Առքալեյանի դստեր՝ Դիանա Առաքելյանի 2017 և 2018 թվակնների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել