Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը պաշտոնավարում է 2008 թվականից: Մինչ այդ նա եղել է տնտեսական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, Տարոն Նազարյանը 2011 թվականին 50 հազար դոլարի փոխառություն է հանձնել: Նրա դրամական միջոցները կազմել են 36 միլիոն դրամ և 50 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 5 միլիոն 899 հազար դրամ, իսկ տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից ստացված եկամուտը՝ 62 հազար 462 վրացական լարի:
2012 թ-ին դատավորը 50 հազար դոլար և 78 հազար 500 դոլար փոխառություններ է հանձնել: Դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ շուրջ 7 միլիոն դրամ, տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից՝ 1 միլիոն 623 հազար դրամ, 15 հազար 900 լարի:
2013 թ-ին դրամական միջոցները նորից մնացել են անփոփոխ, եկամուտները կազմել են՝ աշխատավարձից՝ 6 միլիոն 348 հազար դրամ, շահաբաժնից՝ 82 հազար 284 լարի:
2014 թ-ին նրա խնայողությունները նվազել են՝ կազմելով 30 միլիոն դդրամ, 50 հազար դոլար: Եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 7 միլիոն 127 հազար դրամ, շահաբաժնից՝ 95 հազար լարի:
2015 թ-ին Տարոն Նազարյանի խնայողությունները մնացել են նույնը, եկամուտները կազմել են. աշխատավարձից՝ 8 միլիոն 453 հազար դրամ, շահաբաժնից՝ շուրջ 33 հազար լարի:
2016 թ-ին դրամական միջոցներում փոփոխություն չի կատարվել: Նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է շուրջ 8,5 միլիոն դրամ, շահաբաժնից ստացված եկամուտը՝ 51 հազար 678 լարի:
2017 թ-ին դրամական միջոցները մնացել են անփոփոխ: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է շուրջ 8,5 միլիոն դրամ, շահաբաժնից ստացված եկամուտը՝ 93 հազար լարի:
2018 թ-ին էլ դատավորը 20 միլիոն դրամի փոխառություն է հանձնել: Նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ, 50 հազար դոլար: Եկամուտները ստացվել են 4 աղբուրից՝ աշխատավարձերից՝ 8 միլիոն 404 հազար դրամ և 3484 եվրո, տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից՝432 հազար դրամ, շահաբաժնից՝ 34 հազար 663 լարի:
Դատավոր Տարոն Նազարյանի կինը՝ Աստղիկ Նազարյանը հայտարարագրել է.
- 2011 թ. – 2,5 միլիոն դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 782 հազար դրամ:
- 2012 թ. – 10 միլիոն դրամի դիմաց օտարել է BMW 530 մակնիշի ավտոմեքենան, դրամական միջոցները կազմել են 12,5 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 11 միլիոն 234 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և գույքն օտարելուց:
- 2013 թ. – 10 միլիոն դրամի փոխառություն է հանձնել: Դրամական միջոցները կազմել են 12,5 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 2 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից:
- 2014 թ. – 10 միլիոն դրամի դիմաց ձեռք է բերել Lexus GX 470 մանկնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմել են 2,5 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 2 աշխատավարձերից և կազմել 1 միլիոն 290 հազար դրամ:
- 2015-2016 թթ – դրամական միջոցները կազմել են 2,5 միլիոն դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 2 միլիոն 461 հազար դրամ:
- 2017 թ. – դրամական միջոցները կազմել են 2,5 միլիոն դրամ, եկամուտը՝ 2 միլիոն 819 հազար դրամ:
- 2018 թ. – 15 հազար դոլարի դիմաց օտարել է Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենան և նույնչափ գումարի դիմաց ձեռք բերել Lexus RX 450 H մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 2,5 միլիոն դրամ, եկամուտը՝ 2 միլիոն 946 հազար դրամ:
Տարոն Նազարյանի զավակների՝ Անի և Նարեկ Նազարյանների 2012 թ-ից մինչ օրս ներկայացրած հայտարարագրերում ոչինչ նշված չէ:
Ստորև ծանոթացեք նաև դատավորի կենսագրությանը:
Տարոն Նազարյանը ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:
1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1992 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար, ապա՝ քրեական գործերով կոլեգիայի պատասխանատու քարտուղար:
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ:
2000 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ Արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Կոտայքի տարածքային բաժնի պետի պաշտոնը:
2002 թվականին աշխատել է «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերության իրավաբան:
2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:
2005 թվականին աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական, այնուհետև՝ որպես խորհրդական:
2006 թվականին նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: