Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի դատավոր Սերգեյ Սահակյանը

Iravaban.net-ը պարբերաբար հանրությանն է ներկայացնում պաշտոնյաների, դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱՆ՝ ՎԵՐՋՈՒՄ

Սերգեյ Սահակյանը դատավորի պաշտոն է ստանձնել 2014 թվականից՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվելով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։

ՀՀ նախագահի  2020 թվականի ապրիլի 15-ի հրամանագրով նշանակվել է  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ձեզ ենք ներկայացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը։

2014 թվականին՝ դատավորի պաշտոնը ստանձնելիս, Սերգեյ Սահակյանը հայտարարագրել է․

  • անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • 4 հողամաս,
  • VAZ 21214 մակնիշի ավոտմեքենա (2008 թվականի թողարկման),
  • 26,000 դոլար,
  • 12,500,000 դրամ,
  • 3,956,701 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից ու այլ եկամուտից։

2014 թվականի արդեն տարեկան հայտարարագրի համաձայն նրա դրամական միջոցները կազմել են՝ 26,000 դոլար,  12,200,000 դրամ, 1,749,454 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից ու այլ եկամուտից։

2015 թվականին նա հայտարարգրել է 25,500 դոլար, 12,000,000 դրամ, 7,029,458 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից ու փոխառությունից՝ վարկից։

2016 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են՝ 25,100 դոլար, 12,000,000 դրամ, 6,360,887 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

2017 թվականին Սերգեյ Սահակյանը ձեռք է բերել 1,000,000 դրամ արժողությամբ, 1999 թվականի թողարկման Mercedes-Benz E 320 մակնիշի ավտոմեքենա։ Այդ տարում նա փոխառություն է ստացել՝ 1,987,000 դրամի չափով։ Նրա դրամական միջոցները կազմել են 24,500 դոլար և 11,000,000 դրամ։ Եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 6,425,058 դրամ և երկու փոխառություններից՝ 6,918,824 դրամ, 2,000,000 դրամ։

2018 թվականին նրա դրամական միջոցները զգալի նվազել են՝ կազմելով 2,000,000 դրամ, 10,500 դոլար։ Եկամուտները կազմել են 19,748,924 դրամ, որից 6,404,056 դրամը ստացվել է աշխատավարձից, մնացածը՝ փոխառությունից՝ վարկերից։

2019 թվականին դատավորի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ առկա հողամասերն ու տունը գտնվում են Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում։ Դրանք համատեղ սեփականությամբ են պատկանում դատավորին և գնվել են 1992 թվականին։

2019-ին դատավորը ՀՀ ԿԱ քաղաքաշինական պետական կոմիտեից ու «Միկշին» ՍՊԸ-ից փոխառություն է ստացել՝ 1,987,000 և 17,193,022 դրամի չափով։

Նրա դրամական միջոցները բանկային հաշվում կազմել են 72,000 դրամ, կանխիկ՝ 2,000,000 դրամ և 9,000 դոլար։ Եկամուտները ստացվել են այս աղբյուրներից՝

աշխատավարձ – 9,288,187 դրամ,

ապահովագրական հատուցման վճար – 400,000 դրամ,

փոխառություն – 4,257,912 դրամ, 4,908,080 դրամ,

այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից – 1,173,343 դրամ։

2020 թվականին ներկայացրած հայտարարարգի համաձայն՝ դատավորը «Միկշին» ՍՊԸ»-ից 21,061,400 դրամ արժողությամբ բնակարան է գնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը օրեր անց վաճառվել է 41,866,000 դրամով։ Նույն ընկերությունից գնվել է նաև 1,950,000 դրամ արժողությամբ ավտոկայանատեղի։ Այս գույքերը և համատեղ սեփականությամբ են ձեռք բերվել։

Սերգեյ Սահակյանի փոխառությունները տարեվերջին կազմել են 1,987,000 դրամ, որը ստացել էր ՀՀ ԿԱ քաղաքաշինական պետական կոմիտեից։ Դրամական միջոցները կազմել են 14,000,000 դրամ և 8,000 դոլար։ Եկամուտները կազմել են 1,421,639 դրամ՝ ստացված ՊԵԿ-ից, 11,100,912 դրամ՝ ստացված աշխատավարձից և 21,417,159 դրամ՝ ստացված բնակարանի վաճառքից։

2021 թվականին Սերգեյ Սահակյանը վաճառել է ավտոտնակը՝ 3,640,000 դրամով։ Նրա կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք է հայտարարագրվել նաև Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարանը։ Բանկային հաշվում նրա դրամական միջոցները կազմել են 144,000 դրամ, կանխիկ՝ 15,200,000 դրամ, 7,400 դոլար։ Եկամուտները ստացվել են աշխատավարձից՝ 9,262,307 դրամ, Դատական դեպարտամենտից՝ 1,200,000 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,596,137 դրամ։

————————

Դատավոր Սերգեյ Սահակյանի կինը՝ Մարինե Կարապետյանը, հայտարարագրել է․

2014, 2015 թվական – 8,500 դոլար, 3,700,000 դրամ,

2016 թվական – 8,200 դոլար, 3,700,000 դրամ,

2017 թվական – 8,000 դոլար, 3,700,000 դրամ,

2017 թվական – 6,500 դոլար, 2,900,000 դրամ, 1,000,000 դրամ եկամուտ՝ ստացված փոխառությունից,

2018 թվական – հողամաս՝ համատեղ սեփականությամբ՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում, որը գնվել է 1992 թվականին։ 2013 թվականին ստացված ժառանգություն՝ բաժնային սեփականությամբ՝ 4 հողամաս և մեկ անհատական բնակելի տուն, որոնք կրկին Լեռնանիստ համայնքում են։ Դրամական միջոցները կազմել են 2,900,000 դրամ, 6,000 դոլար, 550,000 դրամ փոխառություն։

2019 թվական – 2,000,000 դրամ, 6,000 դոլար, 550,000 դրամ փոխառություն։

2020 թվական – 1,600,000 դրամ, 5,500 դոլար,

2021 թվական – 1,500,000 դրամ, 4,900 դոլար, նրա կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք՝ բնակարան՝ Դավթաշեն վարչական շրջանում։

————————

Դատավոր Սերգեյ Սահակյանի անչափահաս որդիների՝ Արմանի և Նարեկի հայտարարգրերում ոչինչ նշված չէ։

Հավելենք, որ դատավոր Սերգեյ Սարգսյանի վարույթում է նաև այս պահին Iravaban.net-ի կողմից լուսաբանվող դատական գործերից մեկը՝ կապված Այվազովսկի 14 տարածքի գնման հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել