Iravaban.net-ը պարբերաբար հանրությանն է ներկայացնում պաշտոնյաների, դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱՆ՝ ՎԵՐՋՈՒՄ
Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 20-ին հայտարարեց, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԲԴԽ-ից հայտնել էին, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավոր: Օրեր անց՝ դեկտեմբերի 30-ին, պարզ դարձավ, որ Մարտիրոսյանի անունը հանվել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից և նա կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան:
Նշենք, որ Մարտիրոսյանը դատավորի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում դատավոր Մնացական Մարտիրոսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
2011 թվականին, երբ զբաղեցնում էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, նա հայտարարագրել է 4,000,000 դրամ, 17,000 դոլար, 3,950 եվրո և 7,029,696 դրամ տարեկան եկամուտը՝ ստացված աշխատավարձից։
2012 թվականին նրա դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտը կազմել է 7,398,533 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2013 թվականին կրկին նույն պատկերն է, իսկ եկամուտը կազմել է 7,667,000 դրամ։
2014 թվականին Մարտիրոսյանի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով․ 7,000,000 դրամ, 17,000 դոլար, 5000 եվրո, 9,034,550 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2015 թվականին նա հայտարարգրել է․
- Toyota Land Cruiser Prado V4 2.7L մակնիշի 2007 թ․ թողարկման ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 6,500,000 դրամով,
- 5,000,000 դրամ,
- 17,000 դոլար,
- 5000 եվրո,
- 10,185,921 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
2016 թվականին Մնացական Մարտիրոսյանը հայտարարագրել է 8,000,000 դրամ, 17,000 դոլար, 5000 եվրո, իսկ եկամուտը կազմել է 10,278,912 դրամ։
2017 թվականին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ 10,000,000 դրամ, 17,000 դոլար, 5000 եվրո, աշխատավարձիս ստացված եկամուտ՝ 10,263,802 դրամ։
2018 թվականին դրամական միջոցները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտը կազմել է 10,300,751 դրամ։
2019 թվականին դատավորը բաժնային սեփականությամբ բնակարան և ավտոկայանատեղի է ձեռք բերել՝ Արաբկիչ վարչական շրջանում։ Գնումները կատարվել են «Միկշին» ՍՊԸ-ից։ Բնակարանի արժեքը կազմել է 8,391,825 դրամ, ավտոկայանատեղիինը՝ 487,500 դրամ։
Չնայած բնակարանի և ավտոկայանատեղիի գնմանը, նրա դրամական միջոցներում փոփոխություններ չեն եղել և Մարտիրոսյանը հայտարարագրել է․
- 586,661 դրամ և 267 եվրո՝ բանկային հաշիվներում,
- 10,000,000 դրամ՝ կանխիկ,
- 17,000 դոլար՝ կանխիկ,
- 5,000 եվրո՝ կանխիկ։
Եկամուտները կազմել են․
- 13,876,062 դրամ – աշխատավարձ՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից,
- 580,248 դրամ – այլ եկամուտ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ից,
- 60,000 դրամ – այլ եկամուտ՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից,
- 2,738,973 դրամ – այլ եկամուտ՝ ստացված Հայաստանի Հանրապետությունից։
2020 թվականին Մնացական Մարտիրոսյանի կանխիկ դրամական միջոցները մնացել են նույնը, բանկային հաշվում նա հայտարարագրել է 2,173,878 դրամ և 267 եվրո։ Եկամուտները կազմել են․
2021 թվականին նա հայտարարագրել է նաև իր կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք՝ բնակարան և ավտոկայանատեղի Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Սեփականատերը Թամարիկ Մարտիրոսյանն է, որը նրա դուստրն է։
Բանկային հաշվում նրա դրամական միջոցները կազմել են 1,869,585 դրամ, 267 եվրո, կանխիկ միջոցները՝ 10,000,000 դրամ, 17,000 դոլար, 5,000 եվրո: Այդ տարում նրա եկամուտներն են եղել․
———————————————————
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի կինը՝ Լուսիկ Մարտիրոսյանը հայտարարագրել է․
- 2011 թ․ – 1,000,000 դրամ և 960,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2012 թ․ – 1,700,000 դրամ, 980,506 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2013 թ․ – 3,700,000 դրամ, 790,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2014 թ․ – 4,000,000 դրամ, 607,172 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2015 թ․ – 4,000,000 դրամ, 604,142 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2016 թ․ – 4,000,000 դրամ, 793,656 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2017 թ․ – 4,000,000 դրամ, 593,021 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2018 թ․ – 4,000,000 դրամ, 593,732 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
- 2019 թ․ – բաժնային սեփականությամբ բնակարան և ավտոկայանատեղի՝ Արաբկիր վարչական շրջանում, 4,000,000 դրամ՝ կանխիկ, 595,896 դրամ՝ ստացված աշխատավարձից, 191,294 դրամ՝ ստացված որպես այլ եկամուտ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ից,
- 2020 թ․ – 4,000,000 դրամ՝ կանխիկ, 690․000 դրամ՝ ստացված աշխատավարձերից, 450,000 դրամ՝ ստացված որպես այլ եկամուտ՝ «Ամերիա» ՓԲԸ-ից,
- 2021 թ․ – տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք՝ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 1,205 դոլար՝ բանկային հաշվին, 4,000,000 դրամ՝ կանխիկ, 816,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
———————————————————
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի դստեր՝ Մարիամ Մարտիրոսյանի 2011-2012 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ, 2013 թվականին նա հայտարարագրել է 350 եվրո, 2014 թվականին նա հայտարարգրել է 1,079,987 դրամ եկամուտ՝ ստացված երկու աշխատավարձերից ու վարկից։
———————————————————
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի դստեր՝ Թամարա Մարտիրոսյանի 2013-2014 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ։
- 2015 թվականին նա հայտարարգրել է 534,337 դրամ՝ ստացված աշխատավարձից,
- 2016 թվականին՝ 560,796 դրամ՝ կրկին ստացված աշխատավարձերից,
- 2017 թվականին՝ 663,944 դրամ՝ ստացված աշխատավարձից և 4,350 եվրո՝ այլ եկամուտ,
- 2018 թվականին՝ 2,126,715 դրամ՝ ստացված աշխատավարձից,
- 2019 թվականին՝ 279,243 դրամ՝ բանկաիյն հաշվին, 2,934,562 դրամ՝ ստացված աշխատավարձից։
- 2020 թվականին Թամարա Մարտիրոսյանը հայտարարագրել է, որ 100 տոկոս բաժնեմասնակցությամբ արժեթուղթ է ձեռք բերել: Նա հայտարարգրել է 296,683 դրամ՝ բանկային հաշվին, 4,937,265 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից։ Նշվում է նաև փոխառությունների մասին․
- 2021 թվականին նա հայտարարագրել է տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք՝ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Mercedes-Benz մակնիշի 2010 թվականի թողարկման ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 7,000,000 դրամով ու ևս մեկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը ժառանգություն է ստացել։ Այս մեքենան նույն տարում 1,000,000 դրամով վաճառվել է։ Նա հայտարարագրել է նաև 357,515 դրամ՝ բանկային հաշվին և եկամուտները․
———————————————————
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի դուստրը՝ Մերի Մարտիրոսյանը 2017 թվականի հայտարարագրում նշել է 2 նվիրատվության մասին՝ 5,000 եվրո, 3,000,000 դրամ։
———————————————————
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որդու՝ Վլադիմիր Մարտիրոսյանի 2017-2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ։