ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ԿԿՀ է ներկայացրել 2024 թվականի գույքերի ու եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա ապրում է կնոջ՝ Իզաբելլա Թադևոսյանի և 4 անչափահաս երեխաների՝ Լիլիթ Արշակյանի, Միքայել Արշակյանի, Սառա Արշակյանի և Լյուսի Արշակյանի հետ։
Արշակյանի կինը աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում՝ որպես ավագ ինժեներ։ Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 բնակարան, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, գնվել է 2017 թվականին։
Նա որևէ տրանսպորտային միջոց չի ներկայացրել։ Տարվա սկզբում իր մոտ առկա գումարը կազմել է 69 հազար 297 դրամ, որը տարվա վերջում դարձել է 756 հազար 647 դրամ։
Պաշտոնյան ներկայացրել է առկա կանխիկ դրամները․ տարվա սկզբում ունեցել է 9500 դոլար, որը տարվա վերջում ավելացել է՝ կազմելով 10 հազար դոլար, և 2 միլիոն 500 հազար դրամ, որը տարվա վերջում չի նվազել։
Աշխատավարձ
- ԵՊՀ-ից ստացել է 78 հազար 750 դրամ,
- ԱԺ-ից տարվա ընթացքում ստացել է 14 միլիոն 218 հազար 743 դրամ։
Նա վերցված վարկի մայր գումարի մնացորդի մարմանն ուղղված վճարում է կատարել 1 միլիոն 971 հազար 453 դրամի և 2 միլիոն 437 հազար 459 դրամի չափով։
Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում
- Արշակյանին է պատկանում «ԱՐԱՔՍԻՍ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը, որի իրական շահառու է դարձել 2017 թվականից,
- Վերջինիս կնոջն է պատկանում «ԴՐԻՄԲՈՔՍ» ՍՊԸ-ի 40 % բաժնեմասը, որի մասնակցությունը ձեռք է բերվել 2021 թվականից,
- Նաև «ԻԷ ՍՏՈւԴԻՈ» ընկերության 48 % բաժնեմասը, որի մասնակցությունը ձեռք է բերվել 2016 թվականից։
Հակոբ Արշակյանը հանդիսանում է «ՀԻՄԱ» ՀԿ-ի և «ՌԵԱԼ ԷԼԵՔՇՆՍ» ժողովրդավարության աջակցության նախագահը։ Ինչպես հայտնի է, նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Գլխավոր լուսանկարը՝ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան էջից։