Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» ՔԿՀ կալանավորված անձը փորձել է դիմել փախուստի

Կանխվել է կալանավորված անձի փախուստը
Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։
Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։
Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել