Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը 2025 թվականի հոկտեմբերի 16-ի և հոկտեմբերի 17-ի վճիռներով բավարարվել են. դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 11 միլիոն 308 հազար դրամ: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ երկու ֆիզիկական անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին: