Գյումրիում ձերբակալված անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, 13 անձ կալանավորվել է

Գյումրիում տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների մասնակիցներից» 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Հայտնում են Քննչական կոմիտոից։  Ձերբակալված անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Ավելի վաղ Iravaban.net-ը տեղեկացրել էր, որ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել