Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, այժմ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ԿԿՀ է ներկայացրել 2024 թվականի գույքերի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա բնակվում է կնոջ՝ Արմինե Պետրոսյանի, և անչափահաս դստեր՝ Ադել Պետրոսյանի հետ։ Նրա կինն աշխատում է Աբովյանի Բազմագործառութային քոլեջում որպես կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրեն։
Նա հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով պատկանող 2 բնակարան, մեկը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ձեռք է բերվել 2001-ին, մյուսը՝ Երանի Արաբկիր վարչական շրջանում, գնել է 2019 թվականին։ Նա նաև հայտարարագրել է 1 հողամաս, որը միանձնյա է տնօրինում, գտնվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում, գնել է 2014 թվականին։
Պետրոսյանը հայտարարագրել է 2017 թվականի թողարկման BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականին։ Նա 2011 թվականին 60 հազար դրամի արժեթուղթ է ձեռք բերել։
Տարվա սկզբում բանկերից մեկում ունեցել է 10 հազար եվրո, որը տարվա վերջում կազմել է 7 հազար, նաև հայտարարագրել է 1 միլիոն 701 հազար դրամ, որը տարվա վերջում ավելացել է՝ դառնալով 7 միլիոն 420 հազար 359 դրամ։
Տարվա սկզբում ունեցել է 2 միլիոն կանխիկ դրամ, որը տարվա վերջում կազմել է 1 միլիոն 800 հազար։
ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձի գումարը կազմել է 2 միլիոն 596 հազար 139 դրամ, Պետական վերահսկողության ծառայությունից ստացած աշխատավարձը կազմել է 19 միլիոն 399 հազար 799 դրամ։
Վերցված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 24 միլիոն 18 հազար 532 դրամ, դրանից բացի, նա նաև 2 միլիոն 596 հազար 138 դրամի չափով վարկի մարմանն ուղղված վճարում է կատարել։
Ռոմանոս Պետրոսյանը 60 % բաժնեմաս ունի «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ից, որի շահառուն դարձել է 2011 թվականին։ Նա հանդիսանում է Աբովյանի Բազմագործառութային քոլեջի Կառավարման խորհրդի նախագահը, որի կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրենը վերջինիս կինն է։
Նրա կինը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղում 1 հողամաս, որը միանձնյա է տնօրինում, գնել է 2024 թվականին 1 միլիոն դրամով։
Արմինե Պետրոսյանը հայտարարագրել է 2007 թվականի թողարկման Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականին։
Բանկերից մեկում տարվա սկզբում ունեցել է 118 հազար 406 դրամ, որը տարվա վերջում դարձել է 166 հազար 677 դրամ։ Տարվա սկզբում ունեցել է 1 միլիոն 50 հազար կանխիկ դրամ, որը տարվա վերջում աճել է՝ կազմելով 1 միլիոն 450 հազար։
Աբովյանի Բազմագործառութային քոլեջից ստացել է 2 միլիոն 242 հազար 838 դրամ աշխատավարձ, «Սմարթ նորարար կրթության և մշակույթի զարգացման» հիմնադրամից 899 հազար 573 դրամ աշխատավարձ։